Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Լավրովն ԱՊՀ անդամ երկրների դեսպանների հետ հանդիպմանն ամփոփել է ԱՊՀ, ՀԱՊԿ, ԵԱՏՄ շրջանակներում կատարած համատեղ աշխատանքի արդյունքները

Լավրովն ԱՊՀ անդամ երկրների դեսպանների հետ հանդիպմանն ամփոփել է ԱՊՀ, ՀԱՊԿ, ԵԱՏՄ շրջանակներում կատարած համատեղ աշխատանքի արդյունքները
21.01.2021 | 22:05

Մոսկվայում հունվարի 21-ին կայացել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ավանդական հանդիպումն ԱՊՀ անդամ երկրների դեսպանների հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ-գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը, ՀԱԿՊ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը և ԵՏՀ կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը:

«Զրույցի ընթացքում ամփոփվել են 2020-ին ԱՊՀ, ՀԱՊԿ, ԵԱՏՄ շրջանակներում կատարած համատեղ աշխատանքի արդյունքները, նախանշվել են համագործակցության զարգացման հետագա քայլերը: Ընդգծվել է հետխորհրդային տարածքում բազմամակարդակ ինտեգրացիոն գործընթացների զուգադրման կարևորությունը»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Հանդիպման մասնակիցները կարծիքներ են փոխանակել արդիական միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ:

Դիտվել է՝ 1908

Մեկնաբանություններ